Մի տրվեք տարաբնույթ կառույցների պրովոկացիաներին


14:10 , 25 հունիս, 2015

Արդեն քանի անգամ է ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցը կրում է բացառապես սոցիալական բնույթ։ Կոչ եմ անում արտասահմանում բնակվող հայերին չքաղաքականացնել ցույցը՝ սոցիալական ցանցերում տարածելով ցույցի նպատակի հետ ընդհանրապես կապ չունեցող պահանջներ և նկարներ։

Մի արեք բաներ, որոնք վնասում են հայ ազգին և Հայաստան պետությանը, մի տրվեք տարաբնույթ կառույցների պրովոկացիաներին և մի հնարեք պահանջներ, որոնք ցույցի մասնակիցները չունեն։ Երբ դա անում են այլ ազգի ներկայացուցիչները դեռ հասկանալի է, բայց երբ դա անում են դրսում ապրող հայերն՝ անընդունելի է։