«Սիրո գերին»` Աղվերանում. դերասաններն ու ստեղծագործական կազմը նշել են նկարահանումների ավարտը (լուսանկարներ)


13:40 , 24 հունիս, 2015

Esem.am-ը գրում է.

ESem.am-ը պատմել է, որ «Սիրո գերին» հեռուստասերիալը շուտով կհատի եզրագիծը: Ֆիլմի նկարաանումներն արդեն ավարտված են, անոնսն էլ ներկայացված է հեռուստադիտողին:

Մինչ ֆիլմի ավարտը՝ դերասանական ու ստեղծագործական անձնակազմը Աղվերանում օրերս նշել են իրենց համատեղ աշխատանքի ավարտը:

Հեռուստանովելի գլխավոր և երկրորդ պլանի դերասանները, ստեղծագործական անձնակազմը տարբեր խաղերի միջոցով լիցքաթափվել են, օգտվել լողավազանից, զրուցել ու պարզապես հանգստացել բնության գրկում:

Աղվերանում տեղի ունեցած հավաքույթի լուսանկարներն արդեն հասանելի են համացանցում: Առաջարկում ենք հետևել դրանց ու պարզել, թե ինչպես է անցել սիրված դերասանների հանգստյան օրը:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ