Ոստիկանները նաև Գյումրիում են անցնում հարձակման


10:20 , 23 հունիս, 2015

Մոտ 30 րոպե առաջ զգալի թվով ոստիկաններ հարձակվեցին Գյումրու թատերական հրապարակում խաղաղ նստացույց անող երիտասարդների վրա և բռնի, առանց որևէ պահանջ ներկայացնելու նրանց ոստիկանական մեքենաներով տարան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երիտասարդները ներկայումս գտնվում են Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքում: Գյումրեցիները ներկայումս հավաքվում են երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքի դիմաց՝ խաղաղ ցուցարարների ազատության պահանջով: