Ուղեղդ պայթում է, երբ տեսնում ես՝ ոնց է ճահիճը կլանում վերջին մոհիկաններին


02:39 , 23 հունիս, 2015

Ինչքան մարդ պիտի ետնյալ լինի, որ ցանկացած ընդվզման մեջ կեղտ փնտրի: Մարդկանց զզվեցրիք, ապականեցիք ամեն բան, հիասթափեցրիք բոլորին, այնպես արեցիք, որ արտագաղթողներին արդարացիորեն այլևս հնարավոր չի մեղադրել: Ոչ մեկին բանի տեղ չեք դնում՝ հերիք չի, ընդվզողին էլ անուն եք կպցնում: 

Բթամիտ զոմբիների միջոցով ուզում եք վիժեցնել ցանկացած պայքար: Ամենամեծ գրանտակերը հանդիսանալով` բոլորին գրանտակերի պիտակ եք կպցնում: Չքավորի աշխատավարձով աշխատող սեփական ստրուկների միջոցով հարամում եք ամեն բան: Սա է ձեր ստեղծած երկիրը: 

Զզվեցրիք ձեր անտարբերությամբ ու իրական անզորությամբ: Արա, դուրս եկեք փողոց, կանգնեք ժողովրդի կողքին ու գոնե ձեր չունեցած արժանապատվությամբ ուղղակի հայտարարեք, որ անզոր եք ու հարց լուծող չեք:

Էնքան արեցիք, որ վերջին մոհիկաններն էլ թքեն ու հեռանան:

Սելֆիամոլ ու գլամուր մասսա եք միայն հետ գցել: Սրանցո՞վ եք երկիր կառուցում: Հայրենասիրության կեղծ դոգմաներ եք հորինել ու ստիպում եք բարոյալքված հասարակությանը լռել, իսկ արտահայտվողին ազգի դավաճանի պիտակ եք կպցնում ձեր ստեղծած ֆեյք մարդկանցով, որովհետև իրական ֆեյքեր եք:

Կգա մի օր, երբ կարգին տղերքի անհրաժեշտությունն օդ ու ջրի պես եք զգալու, բայց այդժամ մնալու եք մենակ ու մի այլ տիպի գենդերային դիսկոմֆորտի թաքնված հաճույքն եք վայելելու...