«Հայոց պատմության» քննությունը սկսված է


12:22 , 19 հունիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Այսօր, հունիսի 19-ին, 1700 դիմորդ քննություն է հանձնում «Հայոց պատմություն» առարկայից: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:  Հանրապետության 16 քննական  կենտրոններից չորսը Երևանում է, 12-ը` մարզերում:

Ընդհանուր առմամբ այս տարի դիմորդների թիվը նվազել է: «Միայն կենսաբանություն առարկայից 120 դիմորդ ավելի է քան նախորդ տարի: Քննություններին բացակայում են 8-10 դիմորդ: Սակայն  այս տվյալները դեռևս պետք չէ ընդհանրացնել, քանի որ  սրանք միայն առաջին փուլի արդյունքներն են»,- ավելացրել է Գագիկ Մելիքյանը: