Ո՞վ է Հայաստանում նպաստում կաթի գնի անկմանը


17:15 , 16 հունիս, 2015

Ո՞վ է Հայաստանում նպաստում կաթի գնի անկմանը, ո՞վ է արտոնյալ պայմաններում կաթի փոշու ներկրում՝ այսպես հարվածելով տեղական արտադրողին: Ըստ որոշ լուրերի՝ այդ գործառույթն իրականացնում է դատախազությանն ու ոստիկանությանը «գործ տվող» գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Չեմ պնդում: Ընդամենն արտահայտում եմ հանրության շրջանում տարածվող լուրերը:
Եթե Սերգո Կարապետյանն ինքը չէ կաթի փոշի ներկրողը, ապա, վստահ եմ, որ կհրավիրի ինձ իր աշխատասենյակ և կհերքի: Եթե չհրավիրեց, ես իրավունք կվերապահեմ ինձ հայտարարելու, որ գյուղնախարարը մեր գյուղացու թշնամին է...