Բրա՛վո, Շահեն ջան, հրաշալի քաղաքացիական-ֆուտբոլային հարված էր


13:41 , 14 հունիս, 2015

Երեկ երեկոյան զբոսնում էինք քաղաքում․ ողջ երեկոն ֆուտբոլային կրքերով էր հագեցած։ Անկեղծ ասած, այնքան էլ հետաքրքրված չէի խաղով և ավելի շատ զբոսանքով էի տարված, սակայն Շահենի խիզախ քայլից հետո ավելի ուշադիր կլինեմ Հայաստանում տեղի ունեցող խաղերի նկատմամբ։ Ինչ իմանաս, գուցե օդանավակայանում հյուրերին անիմաստ և տգեղ սուլոցներով դիմավորելու փոխարեն, նրա խիզախ քայլը կրկնել ցանկանան։ Հրաշալի քաղաքացիական-ֆուտբոլային հարված էր, բրա՛վո, Շահեն ջան։