Այսօր մեկնարկել են հաշմանդամ ազատամարտիկների միջև սեղանի թենիսի մրցումները


17:30 , 13 հունիս, 2015

Այսօր մեկնարկել են հաշմանդամ ազատամարտիկների միջև սեղանի թենիսի մրցումները: Երկու օրվա ընթացքում 21 մասնակիցները պայքարելու են մրցանակային տեղերի համար: Իհարկե, ազատամարտիկները այս խաղերում առաջին հերթին կարևորում են փոխադարձ շփումներն ու հետաքրքիր ժամանցը: Բայց, ամեն դեպքում, մարզական միջոցառումն ունի իր կանոններն ու առողջ մրցապայքարը, հետևաբար, դիտարժան խաղերն անխուսափելի են: