Հարգելի ընկերներ, վերտուալ և իրական կյանքում իշխող համընդհանուր տրամադրությունների արդյունքում, միտք առաջացավ ուժասպառ հայրենիքին թիկունք կանգնելու, պայքարի միասնական ուժ և մթնոլորտ ստեղծելու նպատակով, փորձել զորաշարժի ենթարկել Սփյուռքի հզոր ներուժը, դիմելով գործող ազգային կառույցներին և հայրենիքի իրավիճակով մտահոգ հասարակության ակտիվ շրջանակներին: Արդեն որոշ խմորումներ ինքնաբերաբար ընդանում են և օրստորե բոլորը սկսում են գիտակցել հայրենիքի գլխին կուտակված մութ ամպերի վտանգը: Առաջարկում եմ միասին քննարկել այս նախաձեռնությունը, որոնել ամենաարդյունավետ ձևերը այն կյանքի կոչելու և գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:
Ցավոք, ստացվել է այնպես, որ Սփյուռքը ոտքի է կանգնում, երբ հայրենիքը աղետի մեջ է, իսկ Հայրենիքում կրկին աղետ է, բազում աղետներ տեսած հայ ժողովրդի մեծագույն աղետներից մեկը: Ստացվել է այնպես, որ աղետները ամեն անգամ դարձել են մահամերձ հայությանը կյանք տվող, շունչ տվող «խթան», առան որոնց մենք չենք արթնանում լոթարգիկ քնից:
Այսօր արդեն աղետի ուժգնությունը, տեսակը, օջախը ո՛չ բացատրելու ժամանակ կա, ո՛չ էլ անհրաժեշտություն, քանզի բոլորը քաջ գիտեն այդ մասին, թե՛ դրա ստեղծողները, թե՛ աղետի գոտու բնակիչները, թե՛ նրանց դրսից օգնության հասնող սփյուռքահայերը: Ամենակարճ բացատրությունը ընդամենը երկու խոսքից է բաղկացած՝ Հայաստանը պարպվում է, պետականությունը կորցնում ենք: ՄԱԿ-ի հռչակագրում ցեղասպանության բաժնի 2-րդ հոդվածը ամբողջովին այսօրվա Հայաստանին է վերաբերվում, «իր բնօրրանում ապրելու և բազմանալու հնարավորություններից զրկված, ժողովուրդը փախչում է սեփական հայրենիքից»:
Սփյուռք, մինչև ե՞րբ ես լռելու, չէ՞ որ հայրենիքում աղետ է, իսկական աղետ: Այս աղետը այնքան կործանարար է, որ քեզել է հասնելու, որքան էլ որ լռես ու թաքնվես, թեկուզ գետնի տակն անցնես: Նորմալ, բնականոն իրավիճակում հայտնված ազգերը չունեն «մեկ ազգ, մեկ ժողովուրդ» ապսուրդ կարգախոսը, իսկ «մերն ուրիշ է», մենք այն ունենք, որովհետև մեզ հասցրել են կոտորակել, դարձնել մեկ ազգի մի քանի «ժողովուրդ»: Այս աղետը այնքան ճակատագրական է, որ կորցնելիս կորչելու ենք բոլորս, իսկ փրկվելիս՝ դառնալու ենք իրոք ՄԵԿ ԱԶԳ:
Ուստի, չմոռանալով և չխախտելով ընդունված կարգը, ասենք և անցնենք առաջ: Անկախ կուսակցական, կրոնական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, «հայրենի իշխանությունների» հանդեպ ունեցած դիրքորոշումից ու մնացած եղած-չեղած հանգամանքներից, հարկավոր է մեկ ժամ առաջ միահամուռ կերպով ոտքի ելնել, որովհետև.
10. Հաշվի առնելով այս բոլորը, հարկավոր է անհապաղ Սփյուռքում ստեղծել ազգային միասնության և համերաշխության մթնոլորտ, համասփյուռքյան ազգային կառույց, իսկ հարկ եղած դեպքում նաև՝ Հայրենիքի Փրկության Ճակատ: Գործող ազգային կառույցների և հանրության ակտիվ շրջանակների համատեղ մասնակցությամբ, ծավալել ստեղծված իրավիճակի քննարկումների, գործնական ծրագրերի և դրանց իրականացնելու վերաբերյալ միջոցառումներ:
Հ.Գ. Մեր պատմության ընթացքում մենք միշտ համախմբվել ենք աղետի պահին, որը ցավոք դարձել է «աղետալի սովորույթ»: այս անգամ պետք է բռնցքվենք, ոչ միայն վերահաս աղետը կանխելու, այլ այնպիսի երկիր կառուցելու, որ մեր սերունդները չհայտվեն «պերմանենտ» աղետ կանխողի կարգավիճակում, այլ ապրեն ու հզորանան արժանապատիվ երկրում: