Անարդարությունների դեմ պայքարող տաքսիստը՝ իշխանական «պրոյեկտ». տեսանյութ


12:13 , 3 հունիս, 2015

Տեսնես մեր երկրում կլինի մի օր արթնանաս ու հերթական հիասթափությանը չհանդիպես: Այսօր էլ լույսը բարի էր բոլորի համար, բացի՝  մերօրյա հերոս տաքսիստից ու նրա երկրպագուների բանակից:

Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ  անարդարությունների դեմ պայքարող, ճշտախոս ու ոչնչի առաջ կանգ չառնող տաքսիստ Արմանն է՝ ընդամենը մեկ տարի առաջ:

Պարզվում է՝ մեր պայքարիստը 2014 թվականին այնքան էլ դեմ չէր  իշխանության ներկայացուցիչներին  ու նրանց  գործունեությանը: Տեսանյութում Արմանը մասնակցում է գեներալ Մանվելի կազմակերպած մայիսի 28-ի երթին:

Դե ինչ, մարսենք հերթական հիասթափությունը և փորձենք մեզ համար կեղծ կուռքեր չստեղծել և աջ ու ձախ ամեն մեկին չհերոսացնենք: