Երբ երկու տարի առաջ երևանցիները փորձում էին փրկել կինո Մոսկվայի ամառային դահլիճը, հայտնվեցին մի շարք մարդիկ, որոնք ուզում տեսնել այն քանդված: Ու իրանց ամենալուրջ արգուենտը հետևյալն էր. "Էդ երկաթ-բետոնը ի՞նչ ճարտարապետություն??": Հիմա երբ որ երևանցիները դժգոհում են քաղաքամայրում կենդանի մնացած մի քանի մետր կանաչոտ տարածքներից մեկի տեղում բուծիկանոց կառուցելուց, էլի հայտնվեցին դեմքեր, որոնց պնդմամբ ով որ չի ուզում տեսնել այգում բուդկեք` գրանտակեր ա, իսկ "էդ այգին սկի այգի էլ չի եղել, զիբիլանոց էր, կեղտոտ ու վախենալու": (ինչպես նաև. "Փակ շուկան կեղտոտ զզվելի կռիսաշատ տեղ էր, ու ամեն ինչ թանկ էր` պետք ա քանդել", "Լեզվի ինստիտուտը ու՞մ էր պետք, նստած հիմար բառեր էին հորինում!"): Չեմ ուզում հիասթափեցնեմ "զիբիլանոցի" տեսության պաշտպաններին, բայց այ էս վիդեոն` կարճ, բայց դիպուկ տեսարան "Երջանկության մեխանիկայից", մի տեսակ ցույց ա տալիս, թե ինչպիսին էր Մաշտոցի այգին ու ինչ ենք մենք կորցրել: