«Այսօր»-ն ավելի եղկելի է, քան «Երեկ»-ը


17:30 , 1 հունիս, 2015

ՀՀ քաղաքական ընդդիմության՝ հեղափոխություն անելու, իշխանափոխության հասնելու իբր «Հստակ ծրագրերը» և «Ռազմավարական ուղիներն» այդպես էլ մնացին` սպասել այնքան ժամանակ, մինչև իշխանություններն ու պետության վիճակը դառնան այն աստիճան անտանելի, որ ժողովուրդը ոտքի ելնի: 
Սրանով Ժխտելով սեփական գոյը՝ իբրև ստեղծագործ ուժ և պատմաստեղծ գործոն, սեփական միտքը տված պատեհապաշտական երազների սպասումին՝ նրանց քաղաքական գործը ցայսօր մնաց սահմանափակված էժանագին մեկ կաղապարի մեջ` ամեն օր ապացուցել ժողովրդին, որ «Այսօր»-ն ավելի եղկելի է, քան «Երեկ»-ը: