Այլընտրանքային ֆուտբոլ


03:35 , 1 հունիս, 2015

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆն առաջարկել է ստեղծել համաշխարհային ֆուտբոլային նոր կազմակերպություն: Նրա կարծիքով, ՖԻՖԱ-ի սկանդալից հետո Եվրոպայի 5 առաջատար ֆուտբոլային ազգերը՝ Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան, պետք է նոր ֆեդերացիա ստեղծեն: Գերմանացին համոզված է, որ եթե նման բան պատահի, նրանց կմիանան ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան: Իսկ եթե նոր ֆեդերացիային միանան նաև Բրազիլիան և Արգենտինան, ՖԻՖԱ-ն փաստորեն կկորցնի իր իմաստը... Տեսնես՝ Հայաստանը ի՞նչ կանի...