Թեքսասը հայտարարվել է աղետի գոտի


19:26 , 30 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի Թեքսաս նահանգը հայտարարվում է աղետի գոտի: Հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը: Նշվում է, որ այս փաստաթղթի ստորագրումը թույլ կտա դաշնային բյուջեի միջոցներից որոշակի գումար հատկացնել նահանգի բնակիչներին, ինչպես նաև կազմակերպություններին և տեղական իշխանություններին, որոնք տուժել են բնական աղետներից: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թեքսասում ջրհեղեղի հետևանքով մահացել է 11 մարդ: