Ֆիլմերի 40 տարվա հատուկ էֆեկտները մեկ րոպեանոց տեսանյութում (Video)


21:02 , 30 մայիս, 2015
1975թ. հիմնադրվել է ILM ընկերությունը, որը զբաղվում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմի հատուկ էֆեկտներով: Այս տարի լրանում է ILM-ի հիմնադրման 40 ամյակը և այդ տարիների ընթացքում ընկերությունը աշխատել է ավելի քան 300 ֆիլմերի վրա և ստացել է բազմաթիվ մրցանակներ: Ընկերության 40 ամյակի առթիվ թողարկվել է կարճ տեսանյութ, որտեղ ցուցադրվում են ILM-ի կողմից ստեղծված էֆեկտները: