Մետամորֆոզը հիմնական դրսևորումն է տիեզերքում, միակ իրական միստիկան ու հրաշքը


23:19 , 28 մայիս, 2015

Մետամորֆոզը (փոխակերպությունը) կենդանի օրգանիզմների զարգացման ընթացքում դրսևորած կենսակերպի խիստ փոփոխություններն են ու նոր որակների ձեռքբերումը: 
Տհաճ արտաքին ունեցող թրթուրը կերպարանափոխվում է` վերածվելով թիթեռի: «Die Verwandlung»-ում գրասենյակային աշխատող Գեորգի Սամսան վերածվում է ուտիճի: Մեծ պոտենցիալ ունեցող, անկախության տարիներին փայլող երիտասարդը վերածվում է տեռորիստի: 
Տղամարդու և կնոջ սիրախաղից ու հեշտանքներից, ինը ամսվա պայքարներից հետո սերը փոխակերպվում է` դառնալով մարդ:
Ուղեղի նեյրոններում ծագած միտքը փոխակերպվում է` դառնալով Սֆինքս, Մոնա Լիզա, Աստվածային կատակերգություն, Ֆաուստ, թնդանոթ, կիսահաղորդիչ, ինքնաթիռ, հերոին, երաժշտություն, Iphone, գույներ...
Մետամորֆոզը հիմնական դրսևորումն է տիեզերքում, միակ իրական միստիկան ու հրաշքը...