Լավ նորություն: Մի քանի օր առաջ Սիրիայում առևանգված 7 հայերը նախնական տեղեկություններով ազատ են արձակվել, բայց չի նշվում ինչի դիմաց..
***
eMedia.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հաստատեց, որ տիրապետում է նման տեղեկատվության, սակայն գերատեսչությունում սպասում են նրանց Հալեպ վերադարձի մասին վերջնական լուրին։
«Մինչև նրանք ողջ և առողջ չվերադառնան, միանշանակ պատասխան տալ չենք կարող»,- նշեց Տիգրան Բալայանը։
Նյութի աղբյուրն` այստեղ