Ջիհադիստները զանգվածային սպանդ են իրականացրել Պալմիրայի ամֆիթատրոնում


16:53 , 28 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

«Իսլամական պետության» զինյալները Պալմիրայի ամֆիթատրոնում գնդակահարել են մոտ 20 մարդու: Դրա մասին հայտնում են սիրիական ընդդիմության ակտիվիստները:

Զինյալների կողմից Պալմիրայի գրավումից հետո, ըստ իրավապաշտպանների, սպանվել է շուրջ 250 մարդ:

Պալմիրան հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: