Քանի՞ անգամ մարդ պիտի գնա Վաշինգտոն, որ փող տնտեսի մի ողջ դպրոցի համար...


16:38 , 28 մայիս, 2015

90-ականների առաջին կեսին մի անգամ Արշակ Սադոյանը խորհրդարանում իր հայտնի չորրորդ խոսափողից վարչապետին հարցրեց. «Այդ ի՞նչ փողերով եք «Մալբորո» ծխում»... Ու վարչապետը մանրամասն բացատրեց, որ գնացել է Վաշինգտոն՝ ինչ-որ համաժողովի մասնակցելու համար, իր համար նախատեսված շքեղ հյուրանոցի փոխարեն մնացել է շատ ավելի համեստ հյուրանոցում և տնտեսված փողով «Մալբորո» է գնել... Հիմա, երբ նա ասում է, որ անձամբ Գյումրիին մի ողջ դպրոց է նվիրել՝ ֆրանսիական դպրոցը, մտածում եմ՝ քանի՞ անգամ մարդ պիտի գնա Վաշինգտոն, որպեսզի համեստ հյուրանոցներում մնալով՝ փող տնտեսի մի ողջ դպրոցի համար...