Մեր օլիգարխները խելոք մարդիկ են, դրա համար էլ Հայաստանից չեն գնում


16:16 , 27 մայիս, 2015

Մեր օլիգարխները խելոք մարդիկ են, դրա համար էլ Հայաստանից չեն գնում: Ասենք կարող է՞ փող չունեն, դրսերում վիլլաներ չունեն, կամ էլ իրենց երեխեքն այնտեղ չեն սովորում ու տեղավորվում: Բայց պապաները մնում են, որովհետև Հայաստանում հնարավորություններ, բաներ են տեսել, որ մենք չենք տեսնում: Փոխանակ աչքներս բացենք, իրար թիկունք լինենք` մենք հիասթափվում, գնում ենք, իրենք էլ ավելի ակտիվանում` ոսկեբեր երակի վրա նստած: Այ ժողովուրդ, կանգ առեք, գնալ չի կարելի, եթե դուրսը լավ տեղ լիներ, փողի մեջ լողացողները կգնային էլի: Կգնային, կապրեին ռուսասատաններում, եվրոպա-ամերիկաներում: Չեն գնուուուում, ինչի՞, որովհետև գնացել, ամեն ինչ տեսել են, հասկացել, որ սա է ամենալավ տեղը: Այ ասում եմ, որ օրը տեսնեմ, որ օլիգարխնները, իրերը կապած, դուրս են գնում ընտանիքներով, նույն օրը կհասկանամ, որ վերջ, էլ հույս չկա:
Չեմ գնալու իմ ՅերԳրից, Չեմ գնալու: 
Հա, համ էլ բարի մարդ եմ, ամեն անգամ երկրիս օդը շնչելիս լիաթոք կշնչեմ, ցայտաղբյուրների խաղուն շիթը համբուրելիս գնացածների փոխարեն էլ մի համբույր տամ ջրերին, որ հանկարծ չնեղանան իրենց լքողներից։