Աբխազիայի ապամեկուսացումը Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնում է ենթադրում


22:09 , 2 նոյեմբեր, 2012

Վրաստանի նոր կառավարությունը Աբխազիան ապամեկուսացնելու քաղաքականություն իրականացնելու ցանկություն է հայտնել: Մասնավորապես հնարավոր է համարվում Աբխազիայով Ռուսաստան երկաթուղու գործարկումը:
Այս նախագիծը եթե իրականություն դառնա, ապա Հայաստանի տնտեսության զարգացման համար հեղաշրջիչ նշանակություն կունենա: Երկաթուղային կապի վերահաստատում Ռուսաստանի հետ: Սա ենթադրում է ավելի էժան միջոցներով ապրանքների ներմուծում և արտահանում: