Թե ինչու Սիրուշոն ռուս ճանաչված արտիստների հետ համատեղ համերգին չի մասնակցի


20:04 , 2 նոյեմբեր, 2012

Նոյեմբերի 3-ին Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ, որին մասնակցում են ռուս ճանաչված արտիստներ: Ինչպես երևի թե նկատել եք գովազդներից, այս համերգին հրավիրված էի մասնակցելու նաև ես, սակայն քանի որ ինձ մոտ այժմ նկարահանումների խիտ շրջան է, ես չէի կարողանալու լինել Մոսկվայում և մասնակցել համերգին: Այս մասին մինչև հասցրի տեղյակ պահել կազմակերպիչներին, գովազդն արդեն պտտվում էր: Առհասարակ իմ ելույթների ու գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություն կարող եք ստանալ իմ պաշտոնական էջերից: