Բարձրակրունկներ, երեկոյան զգեստներ և ցնցող շպար... Արդյոք այսպիսի՞ն պետք է լինի մերօրյա ուսանողուհին


13:48 , 2 նոյեմբեր, 2012

Երեկոյան շպարով, կարճ շրջազգեստներով ու փոքրիկ պայուսակներով աղջիկները հաճախ  ԲՈՒՀ-երի աստիճաններով բարձրանալ-իջնելու համար բռնվում են առնվազն 2 հոգուց, քանի որ նրանց կոշիկների կրունկները նվազագույնը 11սմ են: Երբեմն աղջիկների արտաքինն այնքան բեմական է, կարծես երեկույթի գնալիս լինեն: Ավելի համարձակները շպարվում են հենց դասի ժամանակ:
Այսօր «Ազատ գոտում» կպարզենք, թե ինչ հագուստներով ու շպարով են մեր ուսանողուհիները գնում դասի: Կբացահայտենք նաև աղջիկների ԲՈՒՀ  ընդունվելու իրական պատճառները: