Պահանջում եմ բացատրություն. ի՞նչ իրավունք ունի ԿԳ նախարարն ամբողջ աշխատանքային օրը Ֆեյսբուքում անցկացնելու


11:37 , 2 նոյեմբեր, 2012

Նոյեմբերի 1` հինգշաբթի: 
Արմեն Աշոտյանի աշխատանքային օրվա սկիզբ. 
առաջին գրառում` 10:07 , 
երկրորդ գրառում` 14:04,
երրորդ գրառում` 18:55, 
չորրորդ գրառում աշխատանքային ծանր օրից հետո` 22:31,
հինգերորդ գրառում` 23:47: 

Նման մի բան՝ հոկտեմբերի 31-ին.
առաջին գրառում` 11:22,
երկրորդ գրառում` 15:58:
Ընթացքում մեկնաբանություններ շորտիկի մասին և այլ տեղերում. սա նույնպես աշխատանքային օրվա ժամին: Ես չեմ հասկանում և պահանջում եմ բացատրություն, որպես ՀՀ քաղաքացի, թե կրթության և գիտության նախարարն ամբողջ աշխատանքային օրը Ֆեյսբուքում անցկացնելու ի՞նչ իրավունք ունի: