Նրանց ու մեր ավանդույթները


02:44 , 20 մայիս, 2015

Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը վերընտրեց Ջոն Բերկոուին որպես Համայնքների պալատի խոսնակ: Ու պատգամավորները զոռով տարան նրան իր տեղը... Այս ավանդույթը դարերից է գալիս, որովհետև խորհրդարանի խոսնակին մի շատ վտանգավոր դեր էր վերապահված՝ պառլամենտի կարծիքը փոխանցել թագավորին: Ու եթե այդ կարծիքը թագավորին դուր չէր գալիս, խոսնակին կարող էին պարզապես գլխատել... Դրա համար էլ ոչ ոք չէր ցանկանում խոսնակ դառնալ: Մեզ մոտ կարիք չկա որևէ մեկին զոռով նստեցնել խոսնակի աթոռին, քանի որ մեզ մոտ էլ ավանդույթ գոյություն ունի՝ պառլամենտի կարծիքը ԵՐԲԵՔ չի կարող հակասել նախագահի կարծիքին...