Airbnb-ը Թեմզայով լողացող տնակ է թողարկել


22:40 , 19 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Կանաչ այգով կապույտ լողացող տնակը լոնդոնցիներին հիշեցնում է բնակարանը վարձով հանձնելու նոր կանոնների մասին: Բնակավայրի պլանավորման միջազգային ծառայությունը մշտապես աչքի է ընկել աննախադեպ ակցիաներով՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը նախապատրաստելուց մինչեւ պրոեկտորի օգնությամբ շրջագայության մասին արտ-ինստալյացիաները: Թեմզայով լողացող տնակն օժտված է բնակելի ինտերիերով և ունի շան համար նախատեսված տնակ: Կապույտ լողացող տնակն ունի լոգարան, երկու ննջարան և հյուրասենյակ: Տնակում ընթրելու անվճար ծառայությունը ներառված է արժեքի մեջ: 

Մոտ ապագայում լոնդոնցիները, օտարերկրացի հյուրերին 90-օրյա ժամկետով իրենց բնակարաններն ու առանձնատները վարձով հանձնելիս, այլևս չեն տուգանվի նոր օրենքով նախատեսված 31,000 ֆունտ ստեռլինգով: