Շուշին և ֆրանսիական Վիլյորբանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր


21:54 , 19 մայիս, 2015

Ֆրանսիայում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ մեր պատմական Շուշին և ֆրանսիական Վիլյորբանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ դառնալով քույր քաղաքներ, սա իրականում պատմական իրադարձություն է հայկական երկրորդ պետության և հայ ժողովրդի համար, քանզի Եվրոպայի հզորներից մեկը՝ Ֆրանսիան, որ նաև Մինսկի համանախագահ պետություն է, փաստացի ընդունում է հայկական Շուշին, և այս քայլով փաստացի Արցախի միջազգային ճանաչման խնդիրը մեկ քայլով մոտենում է: Որքան էլ շատ նավթ ունենաս, պատմությունը չես կարող խեղաթյուրել։ Շուշին միշտ եղել և մնալու է հայկական…