Ռամզան Կադիրովը չի հարցաքննվի


23:30 , 18 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

ՌԴ Քննչական կոմիտեն Չեչնիայի  և Ինգուշեթիայի իրավապահ մարմիններին հանձնարարել է հարցաքննել այն անձանց, որոնց տրամադրած տեղեկությունը կարող է օգտակար լինել Բորիս Նեմցովի սպանության հետաքննության գործին: 

Տեղեկացվում է, որ հարցաքննվողների ցուցակում չկան խոշոր գործարարներ: Նշված չէ նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անունը, թեև վերջինս ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստակամորեն կպատասխանի քննիչների հարցերին: