Իրար խառնել շաքարավազը, կակաոն, վանիլինը, ավելացնել կաթը, հալեցրած կարագը, ձուն, մաղած ալյուրը` սոդայով, կտրտած ընկույզն ու ալյուրի մեջ թաթախած չամիչը և լավ խառնել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, թխել 1 ժամ 180 °C ջերմաստիճանի տակ: Վերջում վրան լցնել հալեցրած շոկոլոադը և մատուցել: