Թալիբները սկսել են առևանգել խաղաղ բնակիչներին


19:12 , 16 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Աֆղանստանի արևելքում թալիբներն արևանգել են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:

Իշխանությունների տվյալներով, զինյալները կանգնեցրել են մի քանի մեքենաներ, զննել են դռանք, այնուհետև առևանգել են դրանցում գտնվող մարդկանց: Թալիբան խմբավորման ներկայացուցիչնեռը փաստում են, որ իրենց կողմից առևանգված մարդիկ պետական պաշտոնյաներ են, որոնք իբր աշխատանքի էին գնում և ներկայացնում իրենց որպես սովորական քաղաքացիներ: