«Իսլամական պետություն» զինյալները հնագույն Պալմիրա քաղաքի տարածքում մահապատժի են ենթարկել 45 քաղաքացիական անձանց


10:20 , 16 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի անդամները կոտորած են իրականացրել Ալ-Ամիր գյուղում, որը երեք կիլոմետր հեռու է հնագույն Պալմիրա քաղաքի ավերակներից (կենտրոնական Սիրիա (Հոմս նահանգ)։ Զինյալները, ըստ տարբեր աղբյուրների, մահապատժի են ենթարկել 23-ից մինչև 45 խաղաղ բնակիչների: Հնագույն քաղաքի այդ տարածքում ահաբեկիչների և ազգային բանակի միջև մարտերը շարունակվում են արդեն մի քանի օր: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության երկու կողմերին կոչ է արել պահպանել համաշխարհային ժառանգության այդ հուշարձանը։

Ըստ Twitter AFP -ի աղբյուրներից մեկի հաղորդման, ահաբեկիչների զոհերը տեղական պաշտոնյաների ընտանիքների անդամներն են, մահապատժի ենթարկվածներից 9-ը երեխաներ են։