Ինչպե՞ս է ստացվում, որ Խզմալյանը, ով ամեն ինչ քննադատում է, խոսքի ազատության իրավունք ունի, իսկ մնացածը՝ ոչ


00:34 , 16 մայիս, 2015

Փաստորեն ի՞նչ է ստացվում. Խզմալյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական կայքին՝ նորմալ է, ազատության դրսևորում է, մարդը ստիպված է դիմել այդ քայլին, գուցե նա լավ նպատակներ է ունեցել և այսպես շարունակ, բայց այն մարդիկ, ովքեր քննադատում են նրան, պարտադիր կամ պատվեր են կատարում, կամ վատն են, կամ էլ հիվանդ են:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Խզմալյանը կամ մեկ ուրիշը, ով ամեն ինչ քննադատում է, խոսքի ազատության իրավունք ունի, իսկ մնացածը՝ ոչ: