Apple-ը, սոցցանցի հետ համատեղ, երաժշտական ծառայություն է թողարկել


22:21 , 15 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Beat Music-ի հիման վրա Apple-ի երկար սպասված ծառայությունը կներկայացվի Apple Worldwide Developers Conference-ի ժամանակ: Nine Inch Nails-ի ֆրոնտմեն Թրեներ Ռեզնորի մտահաղացումը լայն զանգվածներին հասանելի կդառնա ամռանը iOS և Android պլատֆորմների վրա:

Բացի դրանից, ընկերությունը թեստային ռեժիմում երաժիշտների համար iTunes Ping հիշեցնող սոցցանց կթողարկի: Սակայն, ի տարբերություն Ping-ի, անձնական էջեր կունենան միայն երաժիշտները, որոնք կկարողանան սեփական ձայնագրություններ տեղադրել և կիսվել մնացած օգտատերերի հետ: Սովորական օգտատերերը հնարավորություն կունենան միայն մեկնաբանել գրառումներն ու «լայք» թողնել: