Գլուխ է բարձրացնում գնաճը


19:25 , 31 հոկտեմբեր, 2012
«ՀԱԿ» խմբակցության պատգամավոր

Օգոստոսից սկսած՝ տնտեսական աճ կոչվածը սկսել է դանդաղել, իսկ սեպտեմբերին այդ դանդաղումը ավելի նկատելի է դարձել։ Որոշ ցուցանիշներով սեպտեմբերին տարեկան կտրվածքով նույնիսկ անկում ունենք։ Գովերգած տնտեսական աճը հալվում է։ Այս տարվա 9 ամիսներին արտաքին առևտրի շրջանառությունը 2011-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ... 2.4%-ով։ Եթե չեզոքացնում եմ գնաճը (միջազգային գները), աճը 0-ում է։ Գլուխ է բարձրացնում գնաճը։ Նույնիսկ «պաշտոնական» թվերով համապատասխանաբար 3.4 և 2.5 տոկոս։ Սկսվեց...