Հայկական շոու բիզնեսի 5 աստղեր, ովքեր այդպես էլ չսիրվեցին (Photo)


18:29 , 14 մայիս, 2015

Ձեզ եմ ներկայացնում մեր շոու բիզնեսի 5 ներկայացուցիչների, ովքեր ակտիվ են, պարբերաբար երևում են, ու այնպիսի տպավորություն է, որ ամենուրեք կան, բայց միևնույն ժամանակ այդպես էլ չեն ընդունվել ու սիրվել հայ հանդիսատեսի կողմից ու լավագույն դեպքում ուտվում են միայն մասսովկայի տեսքով։

5. Սարգիս Ավետիսյան

«Անդուր ֆասոն 2015» մրցույթի հաղթողի ամենահավանական այս թեկնածուին ամեն ագամ տեսնելիս մոտս այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես Ջասթին Բիբերի ու պերճպռոշյանական ռանչպարի կերպարի խառնուրդ լինի. ինքը տռչե սև ու ոչ համակրելի արտաքինով ա, բայց իր իմիջը սծիլյագայի ա, դե ռեպերտուարն էլ գիտեք՝ միջին վիճակագրական աղբ, որով լցված է մեր էստրադան։

4. Նունե Եսայան

Եսայան Նունեի բախտն էլ չի բերել այս առումով, ու թեև նա մեր շոու բիզնեսի հնաբնակներից է ու կարող է նույնիսկ հավակնել սեփական ճյուղն ունենալուն, այնուամենայնիվ, Նունե Եսայանը ոնց դառը կորիզ կար, այնպես էլ մնացել է ու երբեք էլ չի վայելել հայաստանյան լսարանի սերն ու համակրանքը, իսկ վերջին մի քանի տարիներին նա ընդհանրապես հայտնվեց սուր հակակրանքի ալիքի տակ մի շարք քաղաքական հայտարարություններից հետո ու հատկապես 2013թ. սեպտեմբերի 21-ի իր մենահամերգի համար պետբյուջեից հատկացված աստղաբաշխական հոնորարի համար։

3. Սոֆի Մխեյան

Խեղճ Սոֆին էլ տարիներով չարչարվեց-չարչարվեց ու այդպես էլ չկարողացավ սիրված կերպար դառնաալ։ Սոֆիի պարագայում միշտ ինչ-որ բան չի հերիքում, ճիշտ նույն կերպ, ինչպես նրա երգերում։ Ինչ-որ թերություն կա Սոֆիի բեմական կերպարում ու արվեստում, որը վանում է մարդկանց։ Ու չնայած սրան՝ չի կարելի ասել, որ Սոֆին մոռացության է մատնվել, պարբերաբար նոր, ոչինչ չասող հոլովակներ է թողարկում ու անգամ մասնակցեց «Հայաստանի ձայնի» 1-ին եթերաշրջանին մարզչի կարգավիճակում։

2. Արմինկա

Արմինկան ֆենոմեն ա։ Ի՜նչ ինձ հիշում եմ, ինքը կա ու անընդհատ երևում ա, բայց ի՜նչ ինձ հիշում եմ, այդպես էլ չեմ հասկացել, թե ինչ յուրահատկություն ունի ինքը։ Ոչ արտաքնային, ոչ ձայնային, ոչ էլ երգացանկային ինչ-որ մի բան չունի, որ ասես. «Այ սա լավ ա իրա մոտ, սրա համար ես իրան սիրում եմ»։ Միակ բանը, որ Արմինկայի մոտ լավ ա ստացվում կամ էլ ավելի ճիշտ հաճախ ա ստացվում՝ դուետներ երգելն ա, բայց էլի գալիս-հանգում ենք միապաղաղությանը, քանի որ նրա բոլոր դուետներն ասես նույն երգը լինեն։

1. Նարեկ Բավեյան

Անկեղծ ասած, երբեք չեմ հասկացել, թե հանուն ինչի են էսքան տարի էս տղային ռասկռուտկա անում։ Ասենք՝ հասկացանք՝ կապույտ աչքեր ունի, հետո՞, ի՞նչ է արել այս ողջ ընթացքում, որ հիշարժան լիներ ու հանուն որի երկրպագուների հսկայական բանակ ունենար։ Մեծ հաշվով, որ հիմա ուզում եմ հիշել, թե ինչ հիշարժան դրվագ կա Նարեկի գործունեության մեջ, միևնույն է, հանգում եմ նրան, որ էս տղու կարիերայի պիկն ու ամենաերջանիկ պահն այն էր, երբ Միշոյի հետ համատեղ հոլովակում Միշոն թողել էր, որ իրա հետ նույն ավազանում կիսամերկ ծտերի հետ նկարվի, ու միևնույն է՝ մի տեսակ կոմիկական տեսարան էր ստացվել, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ Նարեկն ամոթից հեսա կսկի… Մի խոսքով, Բավեյանն անկասկած հաղթում է այս անտի-շքերթում։