Եկեք տարբերակենք խելացիին ու հիշողություն ունեցողին


20:49 , 11 մայիս, 2015

Մի բան ասեմ, գնամ գործիս:
Ժող ջան, եկեք տարբերակենք խելացիին ու հիշողություն ունեցողին:
Խելացին բոլորվին այլ բան է:
Այն մտածողության ձև է, մենթալ պլան, սրտի իմաստուն վիճակ, որը գոյանում է հազար ու մի բանից:
Իսկ թե էս թվին ով ինչ արեց, ումով արեց, ինչու արեց, անունն ինչ էր իր արածի՝ ընդամենը հիշողության խնդիր է:
Մարդը կարող է էդ ամենն իմանալ, բայց խելացի չլինել...
Այլ լինել լավ կոմպյուտոր...
Կարող է դրանք չիմանալ, բայց ահավոր խելացի լինել...