Վարդգես Պետրոսյան. «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»


09:22 , 31 հոկտեմբեր, 2012

«Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք, հողից դուրս գալով, փնտրում են մեկին և որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. «Մի´ կորցնեք, մարդի´կ»: Այս տողերը մի աղջկա համար էին, որին սիրում էի ու որին չգտա: Դրա համար ձեզ եմ տալիս, մարդիկ, որ կյանքում միշտ կորցնում եք ամենաթանկը»...