Շուշին մեր ազատամարտիկների կողմից ազատագրվել է, ոչ թե գրավվել


14:50 , 10 մայիս, 2015

 Երբեմն ԶԼՄ եթերից կարելի է լսել" Շուշիի գրավել" արտահայտությունը: Մեր մեծամասնության աչքերը մթնում են սա լսելիս: Բնականաբար, մեր Շուշին մեր ազատամարտիկների կողմից ազատագրվել է, ոչ ` գրավվել: Շուշիի ազատագրում տերմինը պատկանում է քաղաքական, բարոյական կատեգորիաներին: Բայց, երբ ազատամարտիկի, կամ զինվորականի բերանից է դա լսվում, պետք չէ այդքան ցավագին տանել: Նրանք, երբ այդպես են ասում, դա ամենեւին չի նշանակում, որ այդ մարդիկ Շուշին թշնամու հողում, թշնամու կողմից կառուցված քաղաք են համարում, իսկ այն վերցնելը `գրավում: Ուղակի մարդկանց սուր քննադատության ենթարկելուց առաջ պետք է հիշել, որ ռազմական տերմինաբանության մեջ չկա ազատագրել հասկացողություն, այլ`գրավել, կորցնել, նահանջել, գրոհել: Պետք չէ ամեն խոսքի մեջ դավաճանություն ու ապազգայնություն փնտրել: