Երևանը... մարդկանցից հանգստանում է գիշերը ու դառնում նորից իսկական


00:55 , 9 մայիս, 2015

Մեքենայիս մեջ նոր թխած հացի հոտ է ու մանկության հոտ... Փռի մոտով էի անցել... Օպերայի փոքրիկ հրապարակում կանգնած Ռոդենի քանդակը տոնական զարդարված էր իմ Եռագույնով, Եռագույնն իր հերթին թաքցրել էր Լուսացույցն իրենով և շողում էր՝ հերթով գողանալով լուսացույցի վառվռուն գույները, երկար ու լիցքավորող աշխատանքից հետո Տունս՝ իր Ծաղկային բույրով, փարվեց ինձ ու կրկին պարուրեց ինձ Սիրով։ Երևանի բույրը, գույներն ու տեսակն անբացատրելի է, մոգական ու հիվանդության պես անբուժելի։ Երևանը... մարդկանցից հանգստանում է գիշերը ու դառնում նորից իսկական...