Սերժ Սարգսյանի՝ Պոզներին տված հարցազրույցը բավականին քննարկվել է ԱՄՆ-ի ռուսների և հրեաների շրջանում


17:35 , 7 մայիս, 2015

Երեկ զրուցում էի Սան Ֆրանցիսկոյում ապրող ընկերներիս հետ, և հպարտություն զգացի, երբ ասացին, որ Սերժ Սարգսյանի՝ Պոզներին տված հարցազրույցը բավականին քննարկվել է տեղի ռուսների և հրեաների շրջանում։ ՀՀ-ում որոշ մարդիկ քննդատեցին, մոնտաժներ արեցին և այլն, իսկ դրսում ՀՀ նախագահի հարցազրույցը համարում են որպես շատ խելացի մարդու կողմից տրված խորիմաստ պատասխաններ։ Հաճելի է, երբ գիտական բարձունքների հասած ռուսներից, հրեաներից լսում ես «շատ խելացի նախագահ ունեք» արտահայտությունը։ Կարծում եմ՝ հաճելի կլինի անգամ այն դեպքում, երբ ծայրահեղ ընդդիմադիր ես, քանզի խոսքը գնում է այն մարդու մասին, ով ներկայացնում է մեր ազգն ու երկիրը։