Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,
շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:
Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը:
Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու գործում: