ԱՄՆ-ում միլիոնատերերը կքվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին


04:26 , 7 մայիս, 2015

1in.am–ը գրում է.

169660.640x320

Ամերիկացի միլիոնատերերը «խաղադրույքներ» են կատարում Հիլարի Քլինթոնի վրա: Այս մասին են վկայում CNBC-ի հետազոտության արդյունքները:

Հետազոտության շրջանակներում հարցմանը 750 մարդ է մասնակցել, որոնց ունեցվածքը գերազանցում է մեկ միլիոնը: Միլիոնատերերի մոտ 50 տոկոսը պատրաստ են քվերակել ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգտին` առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:

Քլինթոնին են աջակցում դեմոկրատներից միլիոնատերերի 91 տոկոսը, հանրապետական միլիոնատերերի 13 տոկոսը և 57 տոկոսն այլ միլիոնատերերի, որոնց հայացքները չեն համընկնում ԱՄՆ երկու կուսակցությունների հետ:

Քլինթոնի օգտին են պատրաստ քվեարկել երիտասարդ միլիոնատերերի 70 տոկոսը: