Բրազիլացի բոդիբիլդերը փրկվել է ձեռքերի անդամահատությունից


01:33 , 7 մայիս, 2015

1in.am–ը գրում է.

pic_23ec5695c14b45bba68c388d797fea47

Բրազիլացի բոդիբլդեր Ռոմարիո դոս Սանթոսը փրկվել է ձեռքերի անդամահատությունից, որը նրան սպառնացել է սինտոլ միջոցը երկար օգտագործելուց հետո: Այս մասին է գրում Inquisitr-ը:

Դոս Սանթոսը ցանկացել է նմանվել Հալկին՝ կինոյի և կոմիքսների գերհերոսին: Սինտոլի երկարատև կուրսից հետո նրա ձեռքերը սկսել են թմրել և անընդհատ ցավալ: Սկզբում նրան ձեռքերի անդամահատություն էր սպառնում, սակայն բժիշկները գտել են նրան օգնելու մեկ այլ միջոց, ձեռքերից արտամղել են սինտոլը և դրա մնացորդները: