Իրինա Շեյկը սիրավեպ է սկսել հոլիվուդյան աստղի հետ


20:15 , 6 մայիս, 2015

FotorCreated1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի Իրինա Շեյկը նոր ընկեր ունի: Ռուս մոդելը սիրավեպ է սկսել հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերի հետ:

Դերասանի հետ Շեյկը հանդիպում է ապրիլ ամսից: Այս մասին գրում է El Pais-ը:

Հիշեցնենք, որ 2015թ. սկզբին հանրահայտ ֆուտբոլիստն ու մոդլը հայտարարեցին իրենց հարաբերությունների դադարեցման մասին: