Բրիտանական ռեստորաններն ու խանութները արքայադստեր ծնունդը նշում են տոնական ակցիաներով


10:56 , 6 մայիս, 2015

10623263671in.am-ը գրում է.

Բրիտանական ռեստորանները, ֆիրմաներն ու խանութները արքայադուստր Շարլոտայի ծնունդը նշում են տոնական ակցիաներով, նվերներով ու զեղչերով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Նախօրեին հայտնի է դարձել Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեթրինի նորածին դստեր անունը՝ Շարլոտա Էլիզաբեթ Դիանա, Քեմբրիջի արքայադուստր:

Pizza Hut ցանցի մի քանի ռեստորաններ այդ կապակցությամբ առաջին հարյուր հաճախորդներին անվճար ճաշ են խոստացել:

Նմանատիպ ակցիաներ են անցկացվում նաև Սուրբ Մարիամ հիվանդանոցից (որտեղ լույս աշխարհ է եկել արքայադուստրը) ոչ հեռու բարերում ու ռեստորաններում: