Կարելի է «Տուն մուտք և ելքի շրջանառության հարկ» սահմանել


10:19 , 6 մայիս, 2015

Ամբողջ գիշեր չարչարվեցի ու նոր հարկի տեսակ մտածեցի, որը կոչվում է` «Տուն մուտք և ելքի շրջանառության հարկ»:
Կարելի է շենքերի մուտքի դռների վրա նոր փականներ դնել, որ տուն մտնելուց sms ուղարկես` դուռը բացվի, որ մտնես տուն: Այս հարկահավաքը կարող է աշխատել նույն կարմիր գծերի սանդղակով: Կամ կարող ես 12.000 մուծել ու ամբողջ տարին ազատ մուտք ու ելք անել:
Հ.Գ. Համ գրում եմ, համ էլ վախենում, որ կկարդան ու կիրականացնեն։ ))))