Գալուստ Սահակյանը շատ լավ է արել՝ Հվ. Օսեթիայի ազգային ժողովի նախագահին ընդունելով


23:37 , 5 մայիս, 2015

Գալուստ Սահակյանը Հվ. Օսեթիայի ազգային ժողովի նախագահին է ընդունել: Շատ էլ լավ է արել, իմ կարծիքով միակ ադեկվատ քայլը՝ Թբիլիսիին ի պատասխան:
Թբիլիսին անգամ տարածաշրջանային չեզոքություն չի պահպանում ու հակառակը՝ ամեն հարցով խփում ա մեր շահերին: Հեսա կասեք՝ նա իր շահն ա առաջ տանում: Հարց չկա, բայց ինձ իր շահը հետաքրքիր չի, ինձ մեր շահն ա հետաքրքիր: Հերիք եղավ ուրիշի շահի մասին մտածել: Լավ ա արել Գալուստ Սահակյանը: Ես իր չափ փող ունենայի, Հվ. Օսեթիայում մի հատ էլ բնակարան կառնեի, հետո մի հատ էլ ու սենց մի փողոց, անունն էլ կդնեի Little Armenia: Թող վրացիքի համապատասխան տեղը մի քիչ մրմռար: Թող թերթերը սաղ օրը գրեին Գալուստ Սահակյանի մասին: Տարածաշրջանային դերակատար կդառնար: