Իրանում օրենքով արգելել են «սատանայական» սանրվածք ունենա


20:07 , 5 մայիս, 2015

Իրանի տղամարդկանց վարսավիրների ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ մազերի կտրվածքի որոշ ձևեր կապ ունեն սատանայապաշտության հետ: Ավելին` Իրանում օրենքով արգելել են <<սատանայական>> սանրվածք ունենալ: Եվ այն վարսավիրանոցները, որոնք կխախտեն իսլամական օրենքները և տղամարդկանց մազերի չթույլատրված ձևի կտրվածքներ կանեն` կզրկվեն լիցենզիայից:
Մի շարք ժամանակակից սանրվածք ունենալուց բացի իրանցի տղամարդկանց արգելված է նաև ընդունել սոլյարի, հեռացնել հոնքերը և դաջվածքներ անել: