Էրդողանն այսօր Սիիրթում արտասանել է մի բանաստեղծություն, որի համար ժամանակին թանկ էր վճարել


18:09 , 4 մայիս, 2015

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանն այսօր ելույթ է ունեցել Սիիրթի հրապարակում և կրկին արտասանել թուրք գրող, պանթյուրքիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփի բանաստեղծություններից մի հատված. «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները՝ մեր սրերը, գմբեթները՝ մեր սաղավարտները, իսկ հավատացյալները` մեր զիվորները»: 
Հենց այս բանաստեղծության պատճառով էր, որ Էրդողանը 18 տարի առաջ բանտարկվեց: 1997 թ. դեկտեմբերին Ստամբուլի քաղաքապետ հանդիսացող Էրդողանը նույն Սիիրթում արտասանած այս տողերի համար Դիարբեքիրի պետանվտանգության դատարանի կայացրած որոշմամբ դատապարտվեց 10 ամսվա բանտարկության` «կրոնական մոլեռանդության խրախուսման» մեղադրանքով, սակայն բանտում անցկացրեց միայն 4 ամիս: