Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձը Թուրքիային ուղղված վիրավորանք չէ. ԵՄ պաշտոնյա


17:58 , 4 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևով Թուրքիային վիրավորելու նպատակ չի ունցել, հայտարարել է ԵՄ զեկուցող Քեթի Փիթին, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:

Եվրոպացի պաշտոնյան պաշտպանել է ընդումված բանաձևը՝ նշելով, որ դա 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության քաղաքական դատապարտումն է, այլ ոչ թե Թուրքիային ուղղված վիրավորանք:

Քեթի Փիթին նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձևը որևէ կապ չունի Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի հետ:

«Սա Թուրքիային պարտադրելու լրացուցիչ չափանիշ չէ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը, որը  վերահաստատում է 1987-ին ընդունված համանման բանաձևի դրույթները և  կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը նշել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: